13 Սեպտեմբերի 2004, 596 - Ն
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի՝ ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման անալոգային համակարգից թվայինի անցման ծրագրի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝
Հ. Ճշմարիտյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ս. Անդրեասյան - Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Գ. Գևորգյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի վարչության պետ
Հ. Բարոյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի տեսչական և լիցենզավորման բաժնի պետ
Ա. Մայիլյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետ
Ա. Չիթչյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն»ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեխնիկական գծով տեղակալ (համաձայնությամբ)
Մ. Մարկոսյան - «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ն. Ալեքսանյան - «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՓԲԸ-ի զարգացման և արտադրության գծով գլխավոր տնօրեն տեղակալ (համաձայնությամբ)
Կ. Կուրբանյան - «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի տեխնիկական քաղաքականության զարգացման և շահագործման գծով տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին՝ մինչև 2004 թվականի դեկտեմբերի 27-ը մշակել ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման թվային համակարգին աստիճանական անցման համար անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը: