Վարչապետի որոշումներ

27 Մայիսի 2008, 284 - Ա

Հ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼԱՅՊՑԻԳ ԵՎ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Գ. Գրիգորյանին 2008 թվականի մայիսի 27-29-ը գործուղել Լայպցիգ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)` միջազգային տրանսպորտային համագումարի առաջին հանդիպմանը մասնակցելու, իսկ 2008 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը` Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և Ավստրիայի Հանրապետության տրանսպորտի, նորարարության և տեխնոլոգիայի դաշնային նախարարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» համաձայնագրի նախաստորագրմանը մասնակցելու համար։

2. Հ. Բեգլարյանի և Գ. Գրիգորյանի Լայպցիգ և Վիեննա գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանին` գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Լայպցիգ և Վիեննա գործուղումների արդյունքների մասին։