27 Մայիսի 2008, 280 - Ա
ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ, արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակության (8 մարդ) 2008 թվականի մայիսի 26-28-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ հյուրերին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել փոխադրամիջոցներ։
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմ։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, պաշտոնական ճաշի, գրենական պիտույքների և հուշանվերների ձեռքբերման, դահլիճի վարձակալման, թարգմանչական ծառայությունների և արարողակարգային միջոցառումների անցկացման հետ կապված այլ ծախսերը` 2237000 դրամի սահմաններում, կատարել Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեuված միջոցների հաշվին` համաձայն Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացրած հաշվետվությունների: