Վարչապետի որոշումներ

22 Մայիսի 2008, 270 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբում Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի քննարկմանը մասնակցելու նպատակով 2008 թվականի հունիսի 8-14-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն հետևյալ կազմով`

Գ. Մհերյան - ՀՀ Նախագահի օգնական

Ա. Օսիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ

Գ. Կոստանյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Տ. Բարսեղյան- ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Կ. Գևորգյան- Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ (համաձայնությամբ)

2. Գ. Կոստանյանի և Ա. Օսիկյանի Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Գ. Մհերյանի Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին։

4. Տ. Բարսեղյանի Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

5. Ընդունել ի գիտություն, որ Կ. Գևորգյանի Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը։

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Ա. Օսիկյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին։