Վարչապետի որոշումներ

19 Մայիսի 2008, 248 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 920-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 920-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում ընդգրկել Լևոն Նազարյանին:

Այդ կապակցությամբ որոշման հավելվածի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը լրացնել «Լ. Նազարյան - Հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով:

Արխիվ

2024

2023