13 Սեպտեմբերի 2004, 601 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը՝
1. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի կազմակերպման և անցկացման ակտիվ մասնակցության համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձանց՝
Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Ջ. Մովսիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սփյուռքի հետ կապերի գործակալության պետ
Ն. Դայան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ
Ս. Խաչատրյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային հարաբերությունների
և սփյուռքի հետ համագործակցության վարչության պետ
Գ. Գևորգյան - «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն
Ա. Հակոբյան - «Էքսպո մեդիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
Ա. Մանուկյան - Մշակութային ծրագրերի պրոդյուսեր
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից շնորհակալագրերի հանձնումը: