16 Մայիսի 2008, 245 - Ն
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՄ ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ 1. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ 1) հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի արտասահման պաշտոնական գործուղման մեկնելուց առնվազն 10 օր առաջ՝ գործուղման մեկնելու թույլտվություն ստանալու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ՝ կցելով հրավերը և դրա թարգմանությունը, մասնակցության անհրաժեշտության հիմնավորումը, ինչպես նաև շահագրգիռ նախարարությունների կարծիքները. 2) հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի արտասահման պաշտոնական գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն` համաձայն հավելվածի։
Հավելված