13 Սեպտեմբերի 2004, 600 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը՝
1. Անկախության տոնի առթիվ և հայրենիքին մատուցած ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսելու հետևյալ անձանց՝
Աթանաս Վարդապետ Մովսիսյան
Լևոն Առաքելյան
Անդրանիկ Կարապետյան
Ստեփան Կարապետյան
Զինավեն Ղազարյան ('հետմահու)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից շնորհակալագրերի հանձնումը: