7 Մայիսի 2008, 235 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 890-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 17-ի «2008 թվականին նշվելիք հոբելյանները նախապատրաստող հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 890-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման N 1 հավելվածում`
ա. հանել «Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» բառերը,
բ. կազմը լրացնել «Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ» բառերով.
2) որոշման N 2 հավելվածում`
ա. «Կ. Խոդիկյան» բառերը փոխարինել «Գ. Գյուրջյան» բառերով,
բ. կազմը լրացնել «Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ» բառերով.
3) որոշման N 3 հավելվածում «Մ. Հարությունյան» և «Կ. Խոդիկյան» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ս. Օհանյան» և «Գ. Գյուրջյան» բառերով, իսկ
«Վ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը` «Ա. Շահբազյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության քարտուղար (համաձայնությամբ)» բառերով.
4) որոշման N 4 հավելվածում «Ս. Սարգսյան», «Հ. Աբրահամյան» և «Վ. Օսկանյան» բառերը համապատասխանաբար փոխարինել «Տ. Սարգսյան», «Ա. Գևորգյան» և
«Է. Նալբանդյան» բառերով, իսկ «Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար» բառերը` «Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար» բառերով.
5) որոշման N 5 հավելվածում «Ս. Սարգսյան», «Հ. Աբրահամյան» և «Վ. Օսկանյան» բառերը համապատասխանաբար փոխարինել «Տ. Սարգսյան», «Ա. Գևորգյան» և «Է. Նալբանդյան» բառերով, իսկ «Ն. Երիցյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար» բառերը` «Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար» և «Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար» բառերը` «Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար» բառերով.
6) որոշման N 6 հավելվածում`
ա. «Ս. Սարգսյան» և «Հ. Աբրահամյան» բառերը համապատասխանաբար փոխարինել «Տ. Սարգսյան» և «Ա. Գևորգյան» բառերով, իսկ «Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերը` «Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար» բառերով,
բ. կազմը լրացնել «Ռ. Գևորգյանց - Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ (համաձայնությամբ)», «Ա. Վիրաբյան - «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն», «Ս. Զոլյան - Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր» և «Ռ. Հովհաննիսյան - Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)» բառերով.
7) որոշման N 7 հավելվածի կազմը լրացնել «Ա. Իսրայելյան - «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» ազգային ճարտարապետության գիտամշակութային հասարակական կազմակերպության նախագահ» և «Վ. Իսրայելյան - «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» ազգային ճարտարապետության գիտամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ» բառերով.
8) որոշման N 12 հավելվածում`
ա. «Ս. Սարգսյան», «Հ. Աբրահամյան», «Մ. Հարությունյան» և «Վ. Օսկանյան» բառերը համապատասխանաբար փոխարինել «Տ. Սարգսյան», «Ա. Գևորգյան»,
«Ս. Օհանյան» և «Է. Նալբանդյան» բառերով, իսկ «Վ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը` «Ա. Շահբազյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության քարտուղար (համաձայնությամբ)»,
«Մ. Թոփուզյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերը` «Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար», «Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար» բառերը` «Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար» բառերով.
բ. կազմը լրացնել «Ա. Ղահրամանյան - ՀՀ Արմավիրի մարզպետ» բառերով.
9) որոշման N 15 հավելվածում «Հ. Աբրահամյան» և «Կ. Խոդիկյան» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ա. Գևորգյան» և «Գ. Գյուրջյան» բառերով: