7 Մայիսի 2008, 229 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ UՏԵՂԾԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և ելնելով Հայաuտանի Հանրապետության կառավարության ծրագրի հիմնական գերակայություններն ապահովելու անհրաժեշտությունից`
1. Ստեղծել Հայաuտանի Հանրապետության համազգային նախագծերը համակարգող խորհուրդ:
2. Հաuտատել Հայաuտանի Հանրապետության համազգային նախագծերը համակարգող խորհրդի հետևյալ կազմը`
Հայաuտանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)
Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարար
Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար
Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարար
Հայաuտանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ):
3. Հայաuտանի Հանրապետության համազգային նախագծերը համակարգող խորհրդին` հաստատել խորհրդի աշխատակարգը: