11 Ապրիլի 2008, 188 - Ա
ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով, ինչպես նաև 2008 թվականի հունվարի 1-ից` պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգի անցած փոքր ձեռնարկատիրության ոլորտի հարկ վճարողների անցումային ժամանակաշրջանում առաջացած հարկային, հաշվառման և վարչարարական ընթացիկ խնդիրների կարգավորման, ինչպես նաև այդ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով`
Հաստատել փոքր ձեռնարկատիրական գործունեության ոլորտում հարկային օրենսդրության և վարչարարության կատարելագործմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի: