Վարչապետի որոշումներ

27 Օգոստոսի 2004, 566 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

Տ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ

Ա. Աշուղյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի բնօգտագործման էկոնոմիկայի և հանքարդյունաբերության վարչության պետ

Հ. Ավետիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի պահպանության վարչության պետ

Թ. Դիլանյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի օրենսդրության և իրավաբանական վարչության պետ

Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ

Ջ. Ղլիչյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի նորմատիվամեթոդական վարչության պետ

Ա. Հարությունյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի պետ

Ա. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գույքային հարկերի և ոչ հարկային եկամուտների բաժնի պետ

 

2. Աշխատանքային խմբին` 4-ամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծը և առաջարկություններ «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: