25 Օգոստոսի 2004, 560 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 5-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 649-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի համաձայն՝
1. Հայաստաի Հանրապետության վարչապետի 2003 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրավազանային կառավարման մարմինների ցանկը, գործունեության կանոնակարգը և ջրավազանային կառավարման անցնելու ժամանակացույցը հաստատելու մասին» N 5-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշման մեջ և NN 1, 2, 3 հավելվածներում «ջրավազանային կառավարման մարմին» բառերն ըստ հոլովառության համապատասխանաբար փոխարինել «ջրավազանային կառավարման տարածքային բաժին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: