Վարչապետի որոշումներ

9 Օգոստոսի 2004, 521 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 831 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ավտոմեքենաներ հանձնելու մասին» N 831 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշման 1-ին կետում՝

«5 ավտոմեքենա» բառերը փոխարինել «2 ավտոմեքենա» բառերով.

հանել «1996 թվականի արտադրության՝ «ԳԱԶ-31029» մակնիշի (շարժիչ՝ 024476, թափք՝ 0399916, հենասահք՝ 414036)» և «2000 թվականի արտադրության՝ «ԳԱԶ-3110» մակնիշի (շարժիչ՝ 40620 DY 3086501, թափք՝ 311000 Y 0401871) և 2000 թվականի արտադրության՝ «ԳԱԶ-3110» մակնիշի (շարժիչ՝ 40620 DY 3086516, թափք՝ 311000 Y 0401909)» բառերը.

«ավտոմեքենաներն» բառը փոխարինել «ավտոմեքենան» բառով: