21 Մարտի 2008, 149 - Ա
Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Վարազդատ Հարությունյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ ԳԱԱ-ի նախագահ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Գ. Գյուրջյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Ա. Երիցյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյան - Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
Մ. Մինասյան - Հայաստանի ճարտարապետների միության նախագահ (համաձայնությամբ)
Ջ. Թորոսյան - ճարտարապետ (համաձայնությամբ)
Ռ. Հարությունյան - որդին (համաձայնությամբ)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
1) Վ. Հարությունյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա: