Վարչապետի որոշումներ

29 Հուլիսի 2004, 483 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

որոշման հավելվածի 22-րդ կետում`

ա) «781» և «136» թվերը համապատասխանաբար փոխարինել «801» և «146» թվերով.

բ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն 10 1 -»:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պահպան-ման ծախսերի ավելացման հետ կապված լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023