Վարչապետի որոշումներ

19 Օգոստոսի 2004, 548 - Ա

Բ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով՝

Ֆ. Սարգսյան - ՀՀ ԳԱԱ-ի նախագահ (հանձնաժողովի նախագահ)

Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Տ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ս. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հ. Վարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ա. Սահակյան - Երևանի քաղաքապետի տեղակալ

Վ. Բարխուդարյան - ՀՀ ԳԱԱ-ի հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղար

Ա. Քալանթարյան - ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝

ա) Բ. Առաքելյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

բ) 10-օրյա ժամկետում հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն: