Վարչապետի որոշումներ

1 Փետրվարի 2004, 41 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`

Մաքսային ծառայության բնագավառում կատարած ակտիվ գործունեության համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձանց`

Ա. Աֆրիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային

պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար

Լ. Տեր-Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային

պետական կոմիտեի հատուկ բաժնի պետ

Ա. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային

պետական կոմիտեի սակագնային կարգավորման բաժնի պետ

Վ. Մաթևոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային

պետական կոմիտեի մաքսային վիճակագրության բաժնի գլխավոր տեսուչ

Ա. Պապյան - Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի օգնական

Ս. Ստեփանյան - Միջազգային ճանապարհային փոխադրումների

տարածաշրջանային մաքսատան գնահատման և մաքսային

 ձևակերպման բաժանմունքի ավագ մաքսային տեսուչ

Լ. Ղամբարյան - Սյունիքի տարածաշրջանային մաքսատան

ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի պետ

Ա. Ղուլյան - Գուգարքի տարածաշրջանային մաքսատան

Բագրատաշենի մաքսային կետի ապրանքատրանսպորտային

 միջոցների ընթացիկ հսկողության առաջին բաժանմունքի պետ

Ժ. Մխիթարյան - Շիրակի տարածաշրջանային մաքսատան

մաքսասակագնային և մաքսային ձևակերպումների բաժնի պետ

Գ. Գասպարյան - «Զվարթնոց» մաքսատան բեռնափոխադրումների

հսկողության բաժնի պետ

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից շնորհակալագրերի հանձնումը։