Վարչապետի որոշումներ

5 Մարտի 2008, 110 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 822-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մաuի`

1. Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի նոյեմբերի 26-ի «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 822-Ա որոշմամբ հաստատված ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ, 3-րդ, 7-րդ և 9-րդ կետերի «իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «2007 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2008 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ» բառերով.

2) 9-րդ կետում «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը» սյունակում «ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել 11-րդ կետը:

Արխիվ

2024

2023