Վարչապետի որոշումներ

25 Փետրվարի 2008, 96 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 930-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 29-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 930-Ա որոշման 1-ին կետում «Ա. Ալոյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ» բառերը փոխարինել «Դ. Զաքարյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչության պետ» բառերով: