Վարչապետի որոշումներ

16 Փետրվարի 2008, 80 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի 2007 թվականի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները`

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայողների պարգևատրման համար նախատեսված դրույքաչափով: