31 Հունվարի 2008, 54 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«65. Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ` 130 3 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 97 3 -
առանձնացված ստորաբաժանումներ`
Արմավիրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն 13 - -
Բաղրամյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն 5 - -
Վաղարշապատի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն 15 - -»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։