6 Օգոստոսի 2004, 519 - Ա
2000-2002 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառույցների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի հայաշատ բնակավայրերի և Բելգիայի Թագավորության հայկական համայնքի գրադարանային ֆոնդերի համալրման նպատակով «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին», «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին», «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների N 1 հավելվածների 07 խմբերի 11 ենթախմբերին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման 9.5-րդ կետին ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման 10.4-րդ կետին համապատասխան 2000-2002 թվականներին պետական պատվերով հրատարակված գրականությունից անվճար հատկացնել`
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` 4608 օրինակ գիրք,
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 14709 օրինակ գիրք,
Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը` 50315 օրինակ գիրք:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` ապահովել գրքերի բաշխումը` համաձայն հավելվածի: