30 Հունվարի 2004, 40 - Ա
Մ. ՏԵՐ-ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Միքայել Տեր-Միքայելյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով՝
Ֆ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Յու. Շուքուրյան - ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահ
Է. Ղազարյան - ՀՀ ԳԱԱ-ի տեխնիկական գիտությունների բաժան-
մունքի ակադեմիկոս-քարտուղար
Է. Վարդանյան - ՀՀ ԳԱԱ-ի ֆիզիկական հետազոտությունների
ինստիտուտի տնօրեն
Հ. Հունանյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին
տեղակալ
Տ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ
Գ. Գյոզալյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝
ա) Մ. Տեր-Միքայելյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) 5-օրյա ժամկետում հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն։