26 Հունվարի 2008, 21 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 920-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 920-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Քոչարյան - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ» և «Է. Շարմազանով - ՀՀ վարչապետի օգնական» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ա. Քոչարյան - ՀՀ Լոռու մարզպետ» և «Է. Շարմազանով - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» և «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ա. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Բ. Եսայան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Հ. Հակոբյան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ն. Ղուկասյան- ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն
Գ. Սողոմոնյան- Երևանի N 62 դպրոցի տնօրեն
Ս. Մելիքյան - Հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ
Ա. Թռչունյան - «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության նախագահ
Ռ. Միրզախանյան - Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դեկան»,
բ. «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Վ. Գասպարյան - Հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի ասպիրանտ
Ս. Համբարձումյան - Հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Ն. Մարգարյան - Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Ա. Ալեքսանյան - Հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Վ. Մովսիսյան - Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմութան և իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Տ. Մխիթարյան - Հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական, սկզբնական և հատուկ
կրթության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող». 3) խորհրդի կազմում Ա. Յավուրյանի փոխարեն ընդգրկել Ա. Շեկունցին: Այդ կապակցությամբ «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Յավուրյան - Հայկական պետական մանկավարժական համալսարանի կինոյի և հեռուստատեսության ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Ա. Շեկունց - Հայկական պետական մանկավարժական համալսարանի խմբավարության և ձայնադրման ամբիոնի պրոֆեսոր» բառերով: