14 Հունվարի 2008, 7 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 923-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Երևան Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 923-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Քոչարյան - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Քոչարյան - ՀՀ Լոռու մարզպետ» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» և «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ա. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Տ. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
Մ. Մելիք-Բախշյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության վարչության բարձրագույն կրթության քաղաքականության մշակման և կազմակերպման բաժնի պետ
Ա. Բարլեզիզյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ֆրանսերենի ամբիոնի վարիչ
Ֆ. Խլղաթյան- Երևանի պետական լեզվաբանական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ
Ն. Առաքելյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի գործնական ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ», բ. «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ս. Քալանթարյան- Երևանի պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի
Ի. Բաղդասարյան- Երևանի պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի
Ռ. Բոստանջյան- Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ու օտար լեզուների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի
Վ. Զաքարյան- Երևանի պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող
Կ. Էվոյան- Երևանի պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի
Զ. Սողոմոնյան- Երևանի պետական լեզվաբանական համալսարանի հնչյունաբանության և քերականության ամբիոնի ասպիրանտ»: