Վարչապետի որոշումներ

26 Հունվարի 2008, 20 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացում» ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրության`

ա. անվանման մեջ, 1-ին և 4-րդ կետերում «Համայնքային զարգացում» ծրագրի կառավարման խորհուրդ» բառերը` համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Համայնքային զարգացման ծրագրերի» կառավարման խորհուրդ» բառերով,

բ. 2-րդ կետը «վարկային համաձայնագրով (4038-AM),» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2007 թվականի ապրիլի 26-ին ստորագրված և հոկտեմբերի 4-ին վավերացված «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» վարկային համաձայնագրով,» բառերով.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի» կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն      Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ» ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 Ա. Անդրեասյան- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ)

 Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության  աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության պետ

 Ա. Ներսիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ

 Ա. Ղուկասյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ («Սևանա լճի բնապահպանական ծրագրի» մասով)

 Գ. Խաչատրյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ

 Գ. Ալեքսանյան - «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն

 Ս. Պոպոֆֆ - «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն («Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի» մասով)

  Պ. Լորեն - «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն («Սևանա լճի բնապահպանական ծրագրի» մասով)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: