29 Դեկտեմբերի 2007, 934 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութերի շրջանառության ոլորտը կանոնակարգող իրավական ակտեր մշակելու նպատակով`
1. Ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածում ընդգրկված հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին մեկշաբաթյա ժամկետում աշխատանքային խմբի ներկայացուցիչների թեկնածությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:
3. Աշխատանքային խմբին` միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութերի շրջանառության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի նախագծերը: