2 Օգոստոսի 2004, 498 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱ- ՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 267 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» N 497-Ա որոշման 17-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 267 որոշումը: