Վարչապետի որոշումներ

29 Հուլիսի 2004, 485 - Ա

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2003 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության Նախագահի Հնդկաստան կատարած այցի ընթացքում երկու երկրների միջև ստորագրված «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրով նախատեսված համագործակցության զարգացման նպատակով՝

1. Հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության աշխատանքային խմբի հայկական կողմի հետևյալ կազմը՝

Տ. Դավթյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ռ. Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ

Ա. Խաչատրյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության գործակալության պետի տեղակալ

Ա. Մայիլյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետ

 Ս. Այվազյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համակարգչային տեխնոլոգիաների սպասարկման վարչության առաջատար մասնագետ

Բ. Ենգիբարյան - «Ձեռնարկությունների ինկուբատոր»  հիմնադրամի տնօրեն

Ա. Վարդանյան - «Վիասֆեր» տեխնոպարկի գլխավոր տնօրեն

Ի. Մուրադյան - «Ավիաինֆոտել» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

Թ. Թումանյան - Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղարության  առաջատար մասնագետ

2. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության աշխատանքային խմբի հայկական կողմի ղեկավարին՝ հնդկական կողմի հետ քննարկել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն` Հնդկաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն հիմնադրելու նախապայմանների, նպատակների և գործունեության վերաբերյալ:

Արխիվ

2024

2023