22 Հուլիսի 2004, 473 - Ա
Մ. ԶԱԴՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Մեսրոպ Զադոյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով՝
Ֆ. Սարգսյան - ՀՀ ԳԱԱ նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին
տեղակալ
Տ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Սահակյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Յու. Շուքուրյան - ՀՀ ԳԱԱ փոխնախագահ
Է. Ղազարյան - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար
Լ. Աղալովյան - ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝
ա) Մ. Զադոյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա։