16 Հոկտեմբերի 2007, 744 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇՄԵԴԱԼՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`
Ազգանվեր գործունեություն ծավալելու, բարեգործական մի շարք ծրագիր իրականացնելու և այդ բնագավառում ներդրած մեծ ավանդի համար Հարութ Սասունյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: