Վարչապետի որոշումներ

29 Դեկտեմբերի 2007, 930 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. 2008 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք դատավորների միջազգային միության 51-րդ տարեկան համաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերն ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը`

Ա. Մկրտչյան - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար (հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ)

Ա. Ալոյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ

Գ. Գյուրջյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ձ. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ

Վ. Խուբլարյան - ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ

Ս. Մելքոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ

Վ. Ենգիբարյան - ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն  (համաձայնությամբ)

 2. Միջգերատեսչական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի աշխատանքների կատարման ընթացքի և ձեռնարկված միջոցների վերաբերյալ: