Վարչապետի որոշումներ

16 Նոյեմբերի 2007, 797 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության և տնտեսության առկա իրավիճակի ուսումնասիրման և իրատեսական գնահատման նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

 Կ. Աթոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

 Խ. Վարդանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ

 Մ. Մուրադյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ

 Հ. Մելքումյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության երթևեկության կառավարման բաժնի պետ

 Փ. Յայլոյան - «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

 Կ. Աթայան - «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության փոխտնօրեն

 Ա. Շաքարյան - «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության փոխտնօրեն

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը կազմակերպել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության և տնտեսության առկա իրավիճակի (ենթակառուցվածքների, տեխնիկական շահագործման և անվտանգության, շարժակազմի) ուսումնասիրություններ և ներկայացնել առաջարկությունների փաթեթ Երևանի մետրոպոլիտենի հիմնախնդիրների լուծման վերաբերյալ:

Արխիվ

2024

2023