17 Դեկտեմբերի 2007, 890 - Ա
2008 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` 2008 թվականին հայ մշակույթի, գիտության և հասարակական-քաղաքական գործիչների հոբելյանների նշումը նախապատրաստելու նպատակով`
1. Ստեղծել հոբելյանական հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը` համաձայն NN 1-16 հավելվածների:
2. 2008 թվականին հոբելյանների նշման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը մշակութային միջոցառումների իրականացման համար նախատեսված հատկացումների հաշվին: