28 Դեկտեմբերի 2007, 915 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հունվարի 25-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնակարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «անհատական» բառը.
2) որոշմամբ հաստատված` աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Խորհրդի նախագահ - ՀՀ վարչապետ
Խորհրդի նախագահի տեղակալ - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Խորհրդի անդամներ - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
- ՀՀ Ազգային ժողովի երկու ներկայացուցիչ (համաձայնությամբ)
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)
- Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)
- Վանաձորի քաղաքապետ, Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիայի վարչության անդամ (համաձայնությամբ)
- Գյուղի հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, Ֆերմերների ազգային միության նախագահ (համաձայնությամբ)
- Հատուկ կարիքներով խմբերի պաշտպանության հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
- Մարդու իրավունքների հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդի փոխնախագահ (համաձայնությամբ)
- Փոքր և միջին գործարարության հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, Կիրառական հետազոտությունների և ագրոբիզնեսի հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
- Բնապահպանական հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
- Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ (համաձայնությամբ)»: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: