12 Հուլիսի 2004, 458 - Ա
Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ԴԱՍԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 50-րդ հոդվածների 3-րդ կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող ատեստավորման հանձնաժողովի ներկայացրած ատեստավորման արդյունքները`
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության գլխավոր մասնագետ Աշոտ Թելմանի Ավետիսյանին շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան: