Վարչապետի որոշումներ

8 Դեկտեմբերի 2007, 864 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հոկտեմբերի 1-ի ՆՀ-231-Ն հրամանագրով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ 277        2           -

 այդ թվում`

կառուցվածքային ստորաբաժանումներ

առանձնացված ստորաբաժանումներ` 136         2        -

 «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալություն 16        1        -

 «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալություն 14      1      -

 Լեզվի պետական տեսչություն 16        1         -

 Կրթության պետական տեսչություն 52        1         -

 նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին`

 Գիտության պետական կոմիտեի աշխատակազմ  43        -         -

այդ թվում`

  կառուցվածքային ստորաբաժանումներ  43        -         -»:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Գիտության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում համապատասխան ծախսեր ներառելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023