4 Դեկտեմբերի 2007, 855 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետով, 151-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում քաղաքացիների ընդունելության ընթացքում բարձրացված հարցերը բազմակողմանի ուսումնասիրելու, ներկայացված դիմում-բողոքները համակողմանի ու լիարժեք քննարկելու, այդ ոլորտում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու և Հայաստանի Հանրապետության վարչապետին ամփոփ վերլուծական նյութեր տրամադրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Ա. Բադալյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ (խմբի ղեկավար)
Ա. Աբելյան - ՀՀ վարչապետի ռեֆերենտ
Մ. Ազարյան - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ն. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ընդհանուր բաժնի վարիչ
Ա. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ՀՀ վարչապետի հանձնարարականների և քաղաքացիների դիմում-բողոքների կատարման վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ
Մ. Հակոբյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ՀՀ կառավարության ծրագրերի իրականացման վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ
Հ. Մանուչարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ
Տ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ
Հ. Վարդանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության գլխավոր մասնագետ
Մ. Քամալյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության գլխավոր մասնագետ
Գ. Առաքելյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության գլխավոր մասնագետ
Հ. Բալայան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության առաջատար մասնագետ
Տ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության ռեֆերենտ
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ դիմում-բողոքների ուսումնասիրման նպատակով աշխատանքային խմբի աշխատանքներում օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավել անկախ փորձագետների, ինչպես նաև աշխատանքային խմբին ապահովել համապատասխան աշխա-տանքային պայմաններով: