12 Հուլիսի 2004, 452 - Ա
Ն. ՄՆՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԴԱՍԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 50-րդ հոդվածների 3-րդ կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող ատեստավորման հանձնաժողովի ներկայացրած ատեստավորման արդյունքները`
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Պետրոսի Մնոյանին շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան: