Վարչապետի որոշումներ

26 Հունվարի 2004, 37 - Ա

Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՄՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին 2004 թվականի հունվարի 25-ից մինչև փետրվարի 8-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ՄԱՊ արբիտրաժում ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացված հայցի վերաբերյալ առարկությունները քննարկելու և դատավարությանը նախապատրաստվելու համար:

2. Դ. Հարությունյանի ԱՄՆ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Դ. Հարությունյանի ԱՄՆ մեկնելու հետ կապված հարցերը:

Արխիվ

2024

2023