Վարչապետի որոշումներ

30 Նոյեմբերի 2007, 834 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`

1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 5-ամյա հոբելյանի առթիվ և Հայաստանի Հանրապետության բաշխիչ ցանցերի կայացման գործում ներդրած ակնառու ավանդի համար հետևյալ անձանց`

1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով ՝

Ե. Դոդ - «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Ե. Գլադունչիկ - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով`

Ս. Գամբուրյան - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի իրացման գծով տնօրենի տեղակալ

Ծ. Ոսկանյան - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի արտադրատեխնիկական ծառայության պետ

Ս. Մելքումյան - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրինության 35-110 կՎ ենթակայանների շահագործման դեպարտամենտի պետ

 Ա. Ղալթախչյան - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի տնօրեն

Ս. Համբարձումյան - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի փոխտնօրեն

 

 

Արխիվ

2024

2023