Վարչապետի որոշումներ

26 Նոյեմբերի 2007, 830 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վ. Տերտերյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաuտանի Հանրապետության oրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուuտները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական պաշտպանության մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ: