Վարչապետի որոշումներ

26 Նոյեմբերի 2007, 818 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 11-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի հունվարի 17-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների տարածման հատուկ ստանդարտին Հայաստանի Հանրապետության անդամագրման նախապատրաստական միջոցառումների մասին» N 11-Ա որոշման 1-ին կետով Արժույթի միջազգային հիմնադրամի անձնակազմի հետ քննարկումների և աշխատանքների Հայաստանի Հանրապետության համակարգող նշանակված Վահե Դանիելյանի փոխարեն նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ Արտաշես Շաբոյանին (համաձայնությամբ): Այդ կապակցությամբ որոշման 1-ին կետում «Վահե Դանիելյանին» բառերը փոխարինել «Արտաշես Շաբոյանին» բառերով:

Արխիվ

2024

2023