Վարչապետի որոշումներ

21 Նոյեմբերի 2007, 815 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 354 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 14-ի «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 354 որոշման 1-ին կետով հաստատված խորհրդի կազմը շարադրել հատևյալ խմբագրությամբ.

«Ս. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

 Վ. Ներսիսյանց - ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր  խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)

 Ն. Երիցյան  - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար

  Վ. Օսկանյան - ՀՀ արտաքին գործերի նախարար

  Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

 Տ. Դավթյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

 Ա. Բալդրյան - «Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 Ս. Գիշյան - «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Երիցյան - «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ-ի նախագահ  (համաձայնությամբ)

 Տ. Խաչատրյան - «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն (համաձայնությամբ)

 Ն. Աֆեյան - «Ֆլագշիփ Վենչըրս» ընկերության գլխավոր  գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 Բ. Բեգլարյան - «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի նախագահ (համաձայնությամբ)

 Խ. Խաչատրյան - իրավաբանական անձանց «X-ԳՐՈՒՊ» միջազգային միության նախագահ (համաձայնությամբ)»։

Արխիվ

2024

2023