Վարչապետի որոշումներ

21 Նոյեմբերի 2007, 814 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի բարեփոխումների իրականացմանը նպաստելու նպատակով`

1. Ստեղծել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման հարցերի միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման հարցերի միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2008 թվականի մարտի 30-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի բարեփոխումների հայեցակարգը, բարեփոխումների իրականացման միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր