Վարչապետի որոշումներ

21 Նոյեմբերի 2007, 813 - Ա

Ա. ԱՅՎԱԶՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, արձակագիր Աղասի Այվազյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`

Հ. Աբրահամյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)

Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար

Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

Ա. Երիցյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

 Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյան - Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արարատյան  Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)

Ա. Եղիազարյան - ՀՀ ԳԱԱ-ի «Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն

Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն

Լ. Անանյան - Հայաստանի գրողների միության նախագահ (համաձայնությամբ)

Ռ. Գևորգյանց - Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ (համաձայնությամբ)

Հ. Ղազանչյան - Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ (համաձայնությամբ)

Դ. Մուրադյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի  պրոֆեսոր

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

1) Ա. Այվազյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

2) 10-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա: