19 Նոյեմբերի 2007, 810 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`
Հայաստանի ազգային գրադարանի 175-ամյա հոբելյանի առթիվ և գրադարանային գործի ոլորտում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձանց՝
Ջ. Կոստիկյան - «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար
Օ. Գյուլումյան - «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի մատենագիտության և գիտական հետազոտությունների բաժնի հայ գրքի և սփյուռքահայ մամուլի մատենագիտության ենթաբաժնի վարիչ
Հ. Ղազարյան - «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի համալրման բաժնի վարիչ
Ա. Գևորգյան - «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի սպասարկման բաժնի վարիչ
Հ. Հովհաննիսյան - «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրականության մշակման և կատալոգների կազմակերպման բաժնի վարիչ
Ռ. Հայրապետյան - «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի կերպարվեստի և քարտեզագրման նյութերի բաժնի վարիչ