10 Հուլիսի 2004, 444 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Ա. Մուրադյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետ
Հ. Սահակյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության առաջատար մասնագետ
Հ. Գալստյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկման վարչության ոչ նյութական ակտիվների հաշվառման և վերահսկման բաժնի պետ
Վ. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության մեթոդաբանության բաժնի պետ
Կ. Ղալթախչյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ակտերի բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Մելքումյան - ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ
Ա. Պողոսյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության գլխավոր մասնագետ
Ա. Ախոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման արժութային կարգավորման վարչության առաջատար մասնագետ (աշխատանքային խմբի քարտուղար)
2. Աշխատանքային խմբին` մշակել «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը և այն մինչև 2004 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը: