16 Նոյեմբերի 2007, 794 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 177-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի մարտի 7-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 177-Ա որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ պարբերություններով`
Վ. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության մեթոդաբանության բաժնի պետ
Ս. Բաղդասարյան - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության ֆինանսական համակարգի վերահսկողության իրավական սպասարկման առաջին բաժնի իրավախորհրդատու
Հանս Բոոն - «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն